Грузия Online-ի փոխանցմամբ, ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփի այսօրվա վրացական այցը հետաձգվել է անորոշ ժամկետով։ Այսօր Թրամփը Բաթումում պետք է մասնակցեր «Թրամփ Թաուեր» երկնաքերի նախագծի շնորհանդեսին, որի կառուցումն ավարտվելու է 2013 թվականին։
Թրամփի վրացական այցի հետաձգման պատճառների մասին ոչինչ չի նշվում։
Հիշեցնենք, որ Թրամփը պլանավորել է ևս մեկ երկնաքեր կառուցել Թբիլիսիում։ Այդ մասին համաձայնագիրը կնքվել է այս տարվա մարտին։ «Թրամփ Թաուեր»-ների նախագիծը գնահատվում է 250 միլիոն դոլար։









































