Հոնկոնգում ուրբաթ օրը մի դպրոց է փակվել, այն բանից հետո, երբ այնտեղ մի թռչուն է հայտնաբերվել, և պարզվել է, որ այն կրում է H5 վիրուսը:
AFP-ն գրում է, որ հայտարարությունն արվել է առողջպահական հարցերով զբաղվող պաշտոնյաների կողմից:
Դպրոցը փակվել է, երբ դպրոցում ծառայող 48-ամյա կինը երեքշաբթի օրը գտել է վիրավոր, հիվանդ որոր, որը սատկել է հաջորդ օրը, և պարզվել է, որ այն կրում էր թռչնի գրիպի վիրուսը:






































