Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը, ով պաշտոնական այցով գտնվում է Միացյալ Նահանգներում, կհանդիպի ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ: Այս մասին հաղորդում է MIGnews.com կայքը:
Ակնհայտորեն հանդիպման օրակարգում է լինելու Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, ինչպես նաև թեմաներ, որոնք անմիջականորեն կապված են իսրայելական պաշտպանական կառույցի գործունեության և կարիքների հետ:
Վերջին մի քանի օրվա ընթացքում Էհուդ Բարաքն արդեն հանդիպել է ամերիկացի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:






































