Բրիթնի Սփիրսն ու Ջեյսոն Տրավիկն այս ամիս, բացի իրենց 30 և 40 ամյակները նշելուց, նաև այլ արարողություն են ունեցել:
People –ը գրում է, որ զույգն արդեն նշանվել է: Բրիթնիի սիրելին նրան առաջարկություն է արել հինգշաբթի օրը՝ իր ծննդյան տարեդարձի ժամանակ, որը նշում էին Լոս Անջելեսում: People-ին հայտնել են, որ նա Բրիթնիին անակնկալի է բերել այն բանից հետո, երբ վերջինս նրան է հանձնել իր նվերները:
Այսօր առավոտյան Բրիթնի Սփիրսն այս մասին գրել է Twitter սոցիալական կայքի իր էջում:










































