Հազարավոր երեխաներ վերջին 65 տարիների ընթացքում Դանիայի կաթոլիկ հաստատություններում ենթարկվել են սեռական ոտնձգությունների, և եկեղեցական պաշտոնյաներն իմացել են այդ մասին, բայց չեն կարողացել պայքարել դրա դեմ կամ օգնել զոհերին: Այս փաստը բացահայտվել է երկար սպասված հետազոտության արդյունքում, որը հրապարակվել է այսօր:
Արքեպիսկոպոս Ուտրեխտ Ուիմ Էիջիկը Դանիական կաթոլիկ կազմակաերպության անունից ներողություն է խնդրել տուժածներից և ասել է, որ հետազոտության արդյունքերն իրենց «թողնում են ամոթի և վշտի մեջ»:
Ըստ հետազոտության արդյունքների՝ 1945 թվականից սկսած՝ այն երեխաների թիվը, ովքեր երբևէ եղել են եկեղեցական հաստատություններում և ենթարկվել են ոտնձգությունների կամ բռնության տատանվում է 10.000-ից 20.000–ի միջև։
Associated Press-ը գրում է, որ հետազոտության հեղինակների ներկայացրած զեկույցում նաև գրված է, որ եկեղեցական պաշտոնյաներին չի հաջողվել կանգնեցնել լայնատարած ոտնձգություններն ու բռնությունը:
Երեխաների նկատմամբ կիրառվել են ոչ միայն անցանկալի սեռական ոտնձգություններ, այլ նաև լուրջ սեռական բռնություններ, որոնք իրականացվել են քահանաների, եկեղեցական եղբայրների ու հովիվների, ինչպես նաև՝ բարձրաստիճան եկեղեցական պաշտոնյաների կողմից:











































