Ֆրանսիայի արևմուտքում ավելի քան 400 հազար տնտեսություն առանց էլեկտրականության է մնացել դեկտեմբերի 16-ի գիշերը մոլեգնած «Իոահիմ» քամու պատճառով:
Ինչպես հաղորդում է Agence France-Press-ը, առավել տուժել են Մորբիան, Ֆինիստեր, Իլ և Վիլեն դեպարտամենտները:
Էներգետիկները նշում են, որ էլեկտրամատակարարման վերականգնման աշխատանքները կարող են ավարտվել միայն օրվա վերջում, երբ քամին հանդարտվի: Գործակալությունը նշում է, որ գիշերը քամու արագությունը հասել է 130 կմ ժամի:
Բացի այդ, փոթորիկի հետևանքով գրեթե ամբողջությամբ արգելափակվել է երկաթուղային հաղորդակցությունը Լուարայի երկիր շրջանում և Բրետանում:










































