Ղազախստանի Ժանաոզեն քաղաքում, որտեղ ընդհարում է տեղի ունեցել ոստիականների և գործադուլավոր նավթագործների միջև, անջատել են բջջային կապը: Այդ մասին հայտնում է Время թերթը:
Քաղաքի անցակետերում ոստիկանական պահակակետերն են հայտնվել:
Ղազախական “Республика” թերթը, վկայակոչելով գործադուլավորներից մեկին, վստահեցնում է, որ նավթագործների և ոստիակնների ընդհարումը հրահրվել է իշխանությունների կողմից: Իշխանությունները, պարբերականի տվյալների համաձայն, միջոցառումը կազմակերպել էին այն վայրում, որտեղ գտնվում էին գործադուլավորները: Ակցիայի մասնակիցներին փորձել են ցրել ոստիկանները: Նրանց նկատմամբ կիրառվել է արցունքաբեր գազ: Հրապարակ է բերվել հատուկ նշանակության ստորաբաժանումը:
Քաղաքային իշխանությունները հայտարարել են, որ ցուցարաները վառել են տոնածառը և ավտոբուս: Պարբերականն իր հերթին վստահեցնում են, որ դրանք վառել են «հրահրողները»:
Տուժածների վերաբերյալ գալիս են հակասական տեղեկություններ: Հիշեցնենք, որ Ղազախստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հաղորդել է, որ երկու ոստիկան տուժել է Ժանաոզեն քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետևանքով:
Ոչ պաշտոնական աղբյուրների վստահեցմամբ, Ժանաոզեում մահացածների և տուժածների թիվը արդեն հասնում է տասի:
Ղազախստանում արդեն կես տարի շարունակվում են նավթագործների զանգվածային գործադուլները, որոնք դժգոհ են իրենց աշխատավարձից:










































