Այսօր «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Հայ երիտասարդ կոմպոզիտորների 5-րդ համերգը:
Ծրագրում կհնչեն Ս. Անդրեասյանի, Ա. Սերոբյանի, Ս. Ումրոյանի, Մ. Մարգարյանի, Ա. Հարությունյանի, Է. Դուլգարյանի, Ա. Զաքարյանի, Ռ. Անտոնյանի, Մ. Մկրտչյանի ստեղծագործությունները:
Իսկ վաղը` դեկտեմբերի 17-ին` ժ. 15:45-ին, «Ուլիխանյան» ակումբում տեղի կունենա քննարկում, որը կվարի կոմպոզիտոր, երաժշտագետ, դաշնակահար Արթուր Ավանեսովը:
Քննարկման ընթացքում նա կներկայացնի իր «Հայ երաժշտությունը արդի երաժշտարվեստի համատեքստում» զեկույց-հոդվածը: Կտրվի նաև Երիտասարդ կոմպոզիտորների չորորդ և հինգերորդ համերգների ստեղծագործական ընդհանուր միտումները:
Համերգի սկիզբը` ժ. 15:00-ին է, մուտքը` ազատ:






































