Friday, 26 04 2024
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ

«Մեկ տարի հետո կհիշեցնենք և՛ լավը և՛ վատը»

«Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը ցավով արձանագրում է, որ բազմաթիվ բողոքի ակցիաներից, ցույցերից, քննարկումներից, Ազգային ժողովի պատգամավորների հետ հանդիպումներում իրենց համար հասկանալի լեզվով բացատրելուց, նրանց կողմից մեր փաստարկներն ընդունելուց, ինչպես նաև մամուլի բազմաթիվ հրապարակումներից և դրանցում հանդես եկած հարյուրավոր մտավորականների մասնակցությամբ աննախադեպ մեծ համաժողովից հետո այդուհանդերձ Ազգային ժողովի «որակյալ» մեծամասնությունը կրկին պատրաստվում է ոչ միայն քննարկել «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ մտցնելու առաջարակը, այլև երկրորդ ընթերցմամբ քվեարկել դրանց օգտին:
Մենք` նախաձեռնության անդամներս և նախաձեռնությանը միացած բազմաթիվ հասարակական-քաղաքական, արվեստի ու գիտության գործիչները, ֆեյսբուքյան խմբում գրանցված երեքուկես հազար անդամները, մի վերջին անգամ դիմում ենք Ազգային ժողովի պատգամավորներին: Արդեն իսկ առկա է նախադեպ, երբ պատգամավորները, չնայած վերևից իջեցված պատվերին և Հայաստանում ընդունված արատավոր ավանդույթին, օրենքի քվեարկության ժամանակ վարվում են այնպես, ինչպես նրանցից պահանջում է սեփական խիղճը: Բոլոր այն պատգամավորները, ովքեր օրերս տապալեցին «Աղբահանության մասին» օրենքի ընդունումը, պետք է գիտակցեն, որ հայոց լեզուն, ազգային դպրոցն ու դրանց վրա խարսխված անկախ պետականությունը բազմապատիկ անգամ ավելի կարևոր արժեքներ են, քան ցանկացած այսօրեական սոցիալական խնդիր, և եթե այդ այրերն ու տիկնայք մեկ անգամ իրենց մեջ ուժ են գտել շարժվելու սեփական խղճի մտոք և ընդդեմ Համակարգի, ապա երկրորդ անգամ պարզապես պարտավոր են անել դա` հանուն մեր ազգային ժառանգության և արժանավայել ապագայի:
Թույլ մի՛ տվեք, որպեսզի հեռացող ապաշնորհ պաշտոնայներն իրենց այս քայլով վերջնականապես կործանեն մեր կրթությունը: Նրանք արդեն գնում են, իսկ դուք դեռ մեկ տարի ունեք, ինչից հետո գալու են ընտրություններ, որտեղ խոստանում ենք հիշեցնել և՛ լավը, եթե դեմ քվեարկեք օրինագծին, և՛ վատը, եթե հանկարծ որոշեք կողմ քվեարկել դրան:

«Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում