Tuesday, 16 06 2026
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում
Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան
13:10
Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար
«Արարատցեմենտ»-ի առողջարանի օտարման գործընթացում արձանագրվել են խախտումներ
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Մեր ուժային կառույցների աշխատանքը կանխեց մի մեքենայի գոյություն, որի մասին վաղուց մոռացել էինք
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
Կապիտալի մեծ ներհոսք կա. ԿԲ նախագահը՝ դրամի արժևորման պատճառների մասին
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ
Ֆիդանը Մոսկվայում կհանդիպի նաև Պուտինի օգնականների հետ
Իսկ ո՞ւր է մեր ընդդիմությունը․ բացի կեղծիք տարածելուց ուրիշ արգումենտներ չունեն․ Ավանեսյան
Գազայում պաղեստինյան խմբավորումների զենքի ճակատագրի շուրջ առայժմ պայմանավորվածություն չկա. ՀԱՄԱՍ
Արարատի մարզի բնակիչները «Ուժեղ Հայաստան»-ից պահանջել են իրենց տալ ընտրակաշառք․ ՀԿԿ նոր գաղտնալսումը
10:50
Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը կտևի շաբաթներ. Financial Times
Մեր քաղաքացիներն այսօր միջնորդավորված են մասնակցում պետական պարտքի գնման գործընթացին․ ֆիննախ
10:30
Ուկրաինան հույս ունի, որ Իրանի համաձայնությունից հետո ԱՄՆ-ն կվերսկսի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերը
Այսպիսի ցուցանիշ ՀՀ-ում երբեք չի գրանցվել․ մարդկանց բարեկեցությունն աճում է․ ֆինանսների նախարար
10:10
ԱՄՆ-Իրան բանակցությունների 60 օրվա ընթացքում նավերը Հորմուզի նեղուցով կանցնեն անվճար. Վենս
Մեռնող Ռուսաստանում հայերը կորուստներ են կրում. մեծ հայրենադարձության ժամանակն է
Մոսկվան ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
Իշխանության 30 տոկոսը օկուպացված է. կոլաբորացիոնիզմի դրոշ են բարձրացրել
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱԷՄԳ-ն և ԱՄՆ-ն կօգնեն Իրանին ոչնչացնել բարձր հարստացված ուրանի պաշարները. Վենս

Այսօր արդեն խնդիր կա փրկել էստրադային երաժշտությունը. Հայկո

«Բաբաջանյան Ֆեստի» ընթացքում ունեցել ենք 5 փայլուն համերգ` դրսի մենակատարներով, շատ բարդ ծրագրերով: Թեև փառատոնը կազմակերպվում է 3-րդ անգամ, սակայն զգում ենք, որ ավելի լայն զանգված է սկսում հետաքրքրվել հայ ժամանակակից երաժշտությամբ: Լրագրողների հետ հանդիպմանն ուրախությամբ ասաց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Նա տեղեկացրեց, որ փառատոնի փակման գալա համերգին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես կգա հայ աստղերի հետ, որոնք կկատարեն Բաբաջանյանի էստրադային շլյագերները:

«Այս տիպի նախագիծ առաջին անգամ ենք իրականացնում, և ես զգում եմ, որ առկա է շատ մեծ հետաքրքրություն, քանի որ շատերը չեն հասկանում սիմֆոնիկ նվագախմբի ու էստրադային աստղերի կապը»,- կատակով ասաց դիրիժորը` նշելով, որ դա իրենց կողմից բավական «համարձակ քայլ է»:

Նա ընդգծեց, որ կոմպոզիտորների գործերը կներկայացվեն նորովի:

Ասուլիսին ներկա երգիչ Հայկոն էլ իր հերթին նշեց, որ ուրախ է սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթի համար: Նրա խոսքով` եթե առաջ խնդիր կար փրկել ազգային երգն ու դասական երաժշտությունը, ապա հիմա արդեն խնդիր կա փրկել էստրադային երաժշտությունը:

«Այսօր էստրադային երաժշտության մեջ էլ ամեն ինչ խառնվել է, ու մարդիկ արդեն չեն հասկանում` ով է ռաբիս ստեղծագործողը, և ով` էստրադային ժանրում ստեղծագործողը»,- նկատեց նա` հավելելով, որ նման նախագծերով իրենք կփրկեն էստրադային երաժշտությունը:

Նա, բացելով փակագծերը, տեղեկացրեց, որ իր կյանքի ամենամեծ երազանքը հաջորդ տարի Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ձայնագրվելն է:

«Արդեն ոչ միայն պայմանավորվածություն կա, այլև գրվում են նոտաները»,- հավելեց երգիչը:

Համերգին հանդես կգան էստրադային հայտնի երգիչ-երգչուհիներ` Սիրուշոն, Էմմին, Հայկոն, Անդրեն, Սոֆի Մխեյանը, Անահիտ Սիմոնյանը, Մհերը, Էրիկը, Մարատ Հայրապետյանը և օպերային մեներգիչ Գևորգ Հակոբյանը:

Վերջիններս կկատարեն Ա. Բաբաջանյանի հայտնի ու սիրված երգերը:

Փառատոնն անցկացվում է մշակույթի նախարարության աջակցությամբ, կազմակերպիչներն են Հայաստանի կոմպոզիտորների ու երաժշտագետների միությունն ու Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում