Դեկտեմբերի 15-ին` ժամը 22.00-ի սահմաններում, «ԳԱԶ-2705» մակնիշի ավտոմեքենան Մարտունի-Վարդենիս ճանապարհին բախվել է «ԱՈւԴԻ Ա-4» մակնիշի ավտոմեքենային:
«Առաջին լրատվական»-ին ոստիկանությունից հայտնում են, որ պատահարի հետևանքով «ԳԱԶ-2705»-ի 3 և «ԱՈւԴԻ Ա-4»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:








































