Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան Diplomatic Courier-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ձմռան առաջին կեսին Վրաստան է ժամանելու ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։
Ալասանիայի խոսքերով՝ Քլինթոնի վրացական այցի շրջանակներում տեղի է ունենալու ժողովրդավարության գծով երկկողմանի ռազմավարական համագործակցության վերաբերյալ հանդիպում։
Ալասանիան հույս է հայտնել, որ այդ հանդիպումն արդյունքներ կտա, որոնք կհանգեցնեն ընտրական միջավայրի բարելավմանը։









































