Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանական իշխանությունները հերքել են երկրում նոր միջուկային օբյեկտի կառուցման տեղեկատվությունը։ Իրանական իշխանություններն այդ տեղեկատվության տարածումը որակել են որպես «անհիմն»։
Հիշեցնենք, որ երեկ իրանական ԶԼՄ-ները գրել էին, թե Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ավազ Հեյդապուրը հայտարարել է, որ իրանական նոր միջուկային օբյեկտը կառուցվում է Սպահանի նահանգի Շահրեզա քաղաքի մոտ և նախատեսված է «քաղաքացիական նպատակների» համար։
Հեյդապուրը հավելել էր, որ այդ օբյեկտը շահագործման կհանձնվի առաջիկա երեք տարիների ընթացքում։








































