Sunday, 07 06 2026
ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ. ՆԳՆ
Մեծ թվով ֆեյքեր են լցնում «եթեր»՝ փորձելով ապալեգիտիմացնել ընտրությունները. Արայիկ Հարությունյան
Որոշ ընտրատեղամասերում ռումբեր տեղադրված լինելու մասին տեղեկությունը կեղծ է
Քվեարկեցի հանուն Հանրապետության, ընդդիմափոխության, ուժեղ հակակշռի․ Արման Բաբաջանյան
Կրկնակի քվեարկության փորձ կատարած անձը ձերբակալվել է
Հետընտրական փուլում հեղափոխություն հնարավոր չէ՝ ռուսամետ ուժերը չունեն բավարար մարդկային ռեսուրս
Ժամը 11։00-ի դրությամբ ՆԳՆ ստացվել է 17 ահազանգ
Ամեն ինչ պետք է անենք, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի․ Արման Բաբաջանյան
ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների անվճար տեղափոխում կազմակերպելու կասկածանքով անձ է ձերբակալվել
Արման Բաբաջանյանը քվեարկել է Երևանի 8/09 ընտրական տեղամասում
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Զրպարտությունը խոսքի ազատության սահմանն է»

Վիրավորանքի և զրպարտության ապաքրեականացումը առաջընթաց քայլ է, բայց մի երկրում, որտեղ չկա անկախ դատական համակարգ և քաղաքական մշակույթն էլ այն մակարդակին չէ, որ քննադատության հանդեպ ցուցաբերվի հանդուրժողականություն, միայն օրենսդրության փոփոխությամբ դժվար է հասնել լուրջ հաջողությունների: Այսօր կայացած «Զանգվածային լրատվամիջոցները և խոսքի ազատությունը մասնագիտական պատասխանատվության և իրականության միջև» խորագրով համաժողովին նման տեսակետ հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

«Առհասարակ ոչինչ բացարձակ չէ, այդ թվում` խոսքի ազատությունը: Այն ունի տարբեր մակարդակներ, և մենք` լրագրողներս, պետք է աշխատենք այդ մակարդակը էլ ավելի բարձրացնելու ուղղությամբ: Խոսքի ազատության ոլորտում խնդիրները բազմաթիվ են, և միշտ չէ, որ դրանք կապված են զրպարտության և վիրավորանքի հետ. ցավոք, ավելի հաճախ քննադատության հանդեպ է ցուցաբերվում անհանդուրժողականություն:

Երբ օրենսդրությունը փոխվում էր, մենք արտահայտեցինք մեր մտավախությունը, թե Հայաստանում այդ փոփոխությունները կարող են անկանխատեսելի հետևանքների բերել, այսինքն` պատասխանատվություն կրեն ոչ թե զրպարտողներն ու վիրավորողները, այլ քննադատողները»,- նկատեց Աշոտ Մելիքյանը:

Համաժողովին ներկա ԵՄ փորձագետ, Փուլուլ Կապիտոլ համալսարանի հանրային իրավունքի դասախոս Սերժ Ռեգուրը իր հերթին նկատեց, որ չի կարող որևէ գնահատական տալ Հայաստանում խոսքի ազատության վերաբերյալ, քանի որ նախ` բավարար չափով ծանոթ չէ իրավիճակին, և երկրորդ` նման դատողություններ կարող է և պետք է անեն տեղական համապատասխան կառույցները:

«Ինչ վերաբերում է վիրավորանքի և զրպարտանքի ապաքրեականացմանը, ապա պետք է ասեմ, որ զրպարտությունը խոսքի ազատության սահմանն է. երբ, օրինակ, Ֆրանսիայում մամուլի միջոցով որևէ մեկին զրպարտում են, այդ երևույթը հետապնդվում է օրենքով»:

Ամփոփելով` Ռեգուրը նշեց, որ խոսքի ազատության հանդեպ ԵՄ մոտեցումները էապես տարբերվում են ամերիկյան մոտեցումներից. «Ըստ եվրոպական մոտեցման` յուրաքանչյուր ազատություն ունի իր սահմանները: Խոսքի ազատությունը պետք է հաշվի առնի որոշ սկզբունքներ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում