Սյունիքի մարզի Քաջարան գյուղի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը երեկ ոչ իր կամքով հրաժարականի դիմում է ներկայացրել։
«Առավոտ»-ի հետ զրույցում Ռաֆիկ Աթայանն ասել է, որ ճնշել են տեղի իշխանությունները, նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» ղեկավարությունը։
«Պատճառն այն էր, որ պետք է գյուղի տարածքը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին հանձնելու պայմանագիր ստորագրվեր, ես էլ պայմանագիրը չեմ ստորագրել, ինձ վրա էլ ճնշումներ են գործադրել, որ ստորագրեմ։
Հրաժարական չտամ, բա ի՞նչ անեմ, բռնեն մի օր սպանե՞ն ինձ։ Ասեք` ի՞նչ անեմ։ Եթե ձեզ պարտադրում են՝ կա՛մ էս պիտի անես, կա՛մ էն պիտի անես (կա՛մ պայմանագիրը ստորագրիր, կա՛մ հրաժարական տուր), դե, ասեք՝ ո՞րը պիտի անեմ»,- թերթի հետ զրույցում ասել է Ռաֆիկ Աթայանը։











































