Չնայած ԱՄՆ Կոնգրեսը այնքան էլ ուրախ չէ Պաղեստինի իշխանությունների գործողությունների համար, բայց համապատասխան մարմիններն այսօր համաձայնել են շարունակել Պաղեստինին ֆինանսական օգնություն տրամադրել, եթե միայն Պաղեստինը այլևս չփորձի ՄԱԿ-ում դիվանագիտական ճանաչում ստանալ:
Գալիք տարում հատկացումների մասին օրինագիծը, որը հրապարակվել է այսօր, թույլատրում է շարունակել օգնությունը այնքան ժամանակ, մինչ Պաղեստինը կմիանա ՄԱԿ-ի մի նոր կազմակերպության՝ պետության անկախության դիվանագիտական ճանաչումն ապահովելու նպատակով:
The Los Angeles Times-ը գրում է, որ օրենսդիրները նման որոշում են ընդունել, քանի որ Պաղեստինին ԱՄՆ-ի օգնությունը նվազեցնելը լարվածություն կառաջացներ կառավարությունում:











































