Sunday, 14 06 2026
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է

«Վախտի» ու բախտի արանքում

Այն, որ Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելը, հատկապես ներկայիս իշխանությունը կազմող ուժերի և գործիչների համար, վախտի և բախտի բան է, հաստատել է հենց այդ գործիչներից մեկը` Հովիկ Աբրահամյանը, քաղաքականության և խելքի փոխկապակցվածության, կամ ավելի շուտ այդ փոխկապակցվածության բացակայության մասին իր հայտնի արտահայտությամբ:

Ահա հենց այդ հանգամանքն է հիմք տալիս ենթադրելու, որ ՀՀԿ-ԲՀԿ խորհրդարանական ընտրությունների հնարավոր միասնական ցուցակը ամենևին էլ երաշխիք չէ, որ ներիշխանական հակասությունների հարցը լուծվել է, և այլևս չի լինելու միմյանց հանդեպ մրցակցային, իսկ երբեմն նույնիսկ թշնամական դրսևորում: Շատերն են, թերևս, հարց տալիս, թե ինչո՞ւ են ոմանք համարում և նաև բարձրաձայնում այդ մասին, որ միասնական ցուցակն ամենևին էլ ներիշխանական հաշտության և կայունության գրավական կամ երաշխիք չի լինելու: Այդ հարցի պատասխանը հենց Հայաստանի իշխանական շրջանակների քաղաքական ճակատագրի երկու հիմնական շարժառիթները կամ հենասյուներն են` «վախտ» և բախտ:

«Վախտը» նշանակում է ժամանակ, իրավիճակ, պահ: Ակնհայտ է, օրինակ, որ ՀՀԿ-ԲՀԿ միասնական ցուցակի շուրջ համաձայնագիրը կկայացվի հենց պահի թելադրանքով: Դատելով զարգացումներից` այն բավական բարդ հանգուցալուծում է լինելու: Այսինքն` առկա զարգացումները ամենևին չեն ենթադրում, որ հանկարծ պետք է կայացվի միասնական ցուցակով ընտրություններին մասնակցելու համաձայնություն:

Այդ դինամիկան էլ հուշում է, որ ամեն ինչ կորոշի պահը, իրավիճակը` «վախտը»: Այսինքն` ինչ-որ իքս պահից հանկարծ իրավիճակ կփոխվի, և ենթադրաբար այնպիսի մի փոփոխությամբ, որը կախված չի եղել Հայաստանի իշխանական սուբյեկտներից: Այդ փոփոխությունն էլ կտրուկ կփոխի գործընթացների տրամաբանությունը և կստիպի կողմերին նստել և որոշում ընդունել միասնական ցուցակի շուրջ:

Այսինքն` դա էլ հենց ենթադրում է, որ վաղը կարող է իրավիճակը նորից փոխվել, և պահը` «վախտը» գա, ու միասնական ցուցակով առաջ շարժվելու շուրջ կայացված համաձայնությունը ստորագրած ուժերը նորից հետ կանգնեն իրենց ստորագրությունից կամ դե յուրե, կամ դե ֆակտո: Իսկ որ այդպիսի պահ, այդպիսի իրավիճակ կարող է գալ` դա, թերևս, անկասկած է բոլորի համար, ովքեր քիչ թե շատ ուշադիր հետևում են ներքին և արտաքին քաղաքական ու տնտեսական գործընթացներին:

Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունն ակնհայտորեն հայտնվել է հետապնդողի դերում` հետապնդում է թե՛ սոցիալական խնդիրները, թե՛ գները, որոնք արդեն դժվար է ասել, թե ինչի նման են աճում, որովհետև երկրի երեսին երևի թե չկա որևէ բան, որ այսօր հնարավոր լինի համեմատել գնաճի տեմպի հետ: Դժվար է ասել, թե արդյոք մի քանի ամիս անց, խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո իշխանության մեջ կտրուկ չի սրվի պատասխանատվության հարցը, և ասենք` «Բարգավաճ Հայաստանն» այդ մեծ սոցիալական լարվածության համար Սերժ Սարգսյանի հետ պատասխանատվությունը կիսելու համար չի ավելացնի իր պահանջների չափը:

Դժվար է ասել նաև, թե արդյոք Սերժ Սարգսյանը կհամաձայնի՞ դրանք բավարարել: Այդ ուղղությունից բացի, կա նաև արտաքին քաղաքական ուղղությունը, որտեղ ակնհայտորեն սպասվում են բավական դինամիկ գործընթացներ: Համենայնդեպս, ներկայումս արտահայտվող տրամադրություններն այնպիսին են, որ կան թե՛ Ղարաբաղի, թե՛ հայ-թուրքական գործընթացներն ակտիվացնելու մտադրություններ:

Քիչ հավանական է, որ օրինակ` Ղարաբաղի հարցը ուզում են ակտիվացնել լուծման համար: Դրանով զբաղվող միջնորդները, ըստ ամենայնի, լավ են հասկանում, որ ներկայումս չկա այդ հարցի լուծման պոտենցիալ, և գլխավոր խնդիրն այն է, որ չլուծվածությունը մնա կառավարելի շրջանակում և հնարավորինս քիչ խոչընդոտի այլ խնդիրներ լուծելուն` կապված առավել գլոբալ տարածաշրջանային ծրագրերի հետ: Բայց անկախ այն բանից` դրվա՞ծ է հարցը լուծելու խնդիր, թե՞ ոչ, միևնույն է, ինչ-որ գործընթաց նախանշվում է` թեկուզ չլուծող խաղաղությունը պահպանելու համար: Իսկ դա Հայաստանից ենթադրում է որոշակի դիրքորոշում միջնորդ պետությունների հանդեպ:

Այդ ամենը լուրջ հիմք է տալիս մտածելու, որ իրավիճակը Հայաստանի ներքին քաղաքական դաշտում ունի փոխվելու բավականաչափ տնտեսա-քաղաքական նախադրյալներ: Դա էլ իր հերթին հուշում է, որ միանգամայն փոփոխունակ է ներկայիս ներիշխանական համաձայնությունը: Այդ փոփոխությունն, իհարկե, երաշխավորված չէ, բայց հաստատապես ավելի երաշխավորված չէ նաև անփոփոխությունը:

«Վախտի» և բախտի վրա հիմնված քաղաքականությունը չի կարող կանխատեսելի լինել, որովհետև դրանք քաղաքական կատեգորիաներ չեն, դրանք կարող են օգտակար լինել, ասենք, խաղատանը` երբ պետք է բախտ ունենալ, ինչպես նաև ժամանակի ու անհրաժեշտ պահին հեռանալու զգացողություն: Քաղաքականության մեջ էլ, իհարկե, դրանք ավելորդ զգացում կամ գործոն չեն, բայց այն դեպքում, երբ քաղաքական առաջնահերթություն է հանդիսանում ոչ թե մնալը, այլ հեռանալը քաղաքականությունից:

Իսկ Հայաստանի իշխանությունը կարծես թե հենց մնալու խնդիրն է փորձում լուծել` առավելապես «վախտին» ու բախտին ապավինելով, ու հենց այդ պատճառով է, որ հեռանկարային առումով այդ խնդիրը կարծես թե ավելի ու ավելի անլուծելի է թվում: Այստեղ, իհարկե, հարկ է նկատել, որ իշխանության խնդիրն այդ տեսանկյունից ինչ-որ առումով թեթև է` այն պատճառով, որ Հայաստանի մնացյալ քաղաքական դաշտն էլ կարծես թե ապավինում է միայն «վախտին» ու բախտին:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում