Աղֆանստանում թալիբների ղեկավարները հերքել են ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետայի այն հայտարարությունը, որ ԱՄՆ-ը «հաղթել է» Աֆղանստանի հետ 10-ամյա պատերազմը։
Ինչպես գրում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական բաժինը, թալիբների ներկայացուցիչ Զաբիուլա Միջախիդը նշել է, որ ամերիկացիները չեն կարողացել իրականացնել ոչ մի ծրագիր՝ կապված Աֆղանստանի հետ: Ընդհակառակը՝ թալիբները գնալով ավելի ու ավելի են հզորանում:
Հիշեցնենք, որ Պանետան չորեքշաբթի օրը մեկնել էր Աֆղանստան՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար: Վաշինգտոնը պատրաստվում է մինչև տարվա վերջն Աֆղանստանից դուրս բերել 33 հազար զինվորականների և այժմ առավել ուշադրություն է դարձնում աֆղան զինվորների ուսուցման վրա։









































