Դեկտեմբերի 16-ին Ֆրանսիայի արհմիություններն անվտանգության 10 հազար աշխատակիցների կոչ են արել դուրս գալ գործադուլի:
Գործադուլին կմասնակցեն ավիաընկերություններում, մաքսային և ուղեբեռների ստուգման կետերում աշխատողները: Նրանք պահանջում են աշխատավարձի բարձրացում:
Mignews.com-ը գրում է, որ այս գործադուլը կարող է բազմաթիվ չվերթների ուշացման ու մաքսային անցակետում ստուգումների երկարացման պատճառ դառնալ:











































