Բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը կարծում է, որ Հայաստանում ներդրումային միջավայրի մասին պետք է խոսել ըստ ոլորտների: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ս. Սարգսյանը վստահեցրեց, որ բանկային ոլորտի դեպքում որևիցե սահմանափակումներ, խոչընդոտներ չկան: Ընդհակառակը, ՀՀ բանկային համակարգում ներդրողների, սեփականատերերի 74 %-ից ավելին ոչ ռեզիդենտներ են:
«Որևէ խոչընդոտ չեմ տեսնում, որպեզի այն մարդիկ, որոնք կցանկանան բանկային համակարգում իրենց մասնակցությունն ունենալ, դա կլինի բանկերում բաժնեմասի, կամ միջոցների պահպանման, կամ բանկերի այլ ծառայություններից օգտվելու տեսքով, որևէ խնդիր ունենան: Մեր ոլորտի հետ կապված այդպիսի լրջագույն խնդիրներ չունենք»,- նշեց Ս. Սարգսյանը:








































