Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովն այսօր ընդունել է Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավար Գելա Բեժուաշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը կողմերը քննարկել են երկու երկրների հատուկ ծառայությունների համագործակցության ընդլայնման հեռանկարները։
Մահմուդովը հույս է հայտնել, որ այցը կծառայի երկու երկրների համապատասխան կառույցների միջև համագործակցության զարգացմանը։ Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, ահաբեկչության, ծայրահեղականության, ապօրինի ներգաղթյալների դեմ պայքարի, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային նշանակություն ունեցող էներգանախագծերի անվտանգության ապահովման մասին։








































