Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ Գլխավոր դատախազությունը, քրեական գործ է հարուցվել դեռեւս այս տարվա նոյեմբերի 21-ին տեղի ունեցած միջադեպի արդյունքում: Այդ օրը` ժամը 00:40-ի սահմաններում, ԼՂՀ Մարտունու շրջանի Սոս գյուղի բնակիչ Մովսես Գրիգորյանը Հադրութի շրջանի ոստիկանության բաժանմունքի մոտ ծեծի է ենթարկել ԼՂՀ Ոստիկանության ավագ օպեր-լիազոր Վ. Հովսեփյանին: Ըստ պաշտոնական վարկածի` գյուղացին օպերին ծեծել է այն բանից հետո, երբ վերջինս կանգնեցրել է գյուղացու ավտեմեքենան` վարորդի սթափությունը ստուգելու համար: Միջադեպի կապակցությամբ, ԼՂՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով` «Խուլիգանություն»: