TRT Russian-ի փոխանցմամբ, ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են այցելել Թուրքիա։ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի այցից հետո այսօր Անկարա է ժամանում ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան։
Թուրքիայում Պանետան կհանդիպի իր թուրք գործընկեր Իսմեթ Յըլմազի, նախագահ Աբդուլլահ Գյուլի և վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ։
Այդ հանդիպումներում կողմերը քննարկելու են Մալաթիայում ՆԱՏՕ-ի ռադիոտեղորոշիչ կայանի տեղակայման հարցը, Իրանում, Սիրիայում և Աֆղանստանում առկա իրավիճակը, ինչպես նաև ահաբեկչության (PKK) դեմ պայքարում համագործակցության հարցը։










































