Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, ռուսական հեռուստաալիքների ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիների հարցերին, հայտարարել է, որ ԱՄՆ-ի և մյուս երկրների հարաբերությունները հազիվ թե հնարավոր լինի համարել համագործակցական: Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ին ավելի շուտ պետք են ենթականեր:
«Այն, ինչ ես հիմա տեսնում եմ, և այն ինչ ես ասացի Մյունխենում, համագործակցություն չէ: Ինձ երբեմն թվում է, որ Ամերիկային դաշնակիցներ պետք չեն, նրան վասալներ են պետք: Բայց մենք ցանականում ենք և կկառուցենք մեր հարաբերությունները Նահանգների հետ»,- ասել է Պուտինը:









































