Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը փաստաթղթեր է հավաքել, որոնք վերաբերել են Սիրիայի անվտանգության ծառայությունների կողմից խաղաղ բնակչության նկատմամբ պարբերաբար իրականացվող սպանությունների և կտտանքների փաստերին: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով իրավապաշտպան խմբի անդամներին:
Զեկույցը հիմնված է սիրիական բանակի ավելի քան 60 փախստականների վկայությունների վրա և պարունակում է 74 անուն, որոնք մեղադրվում են մարդկության դեմ հանցագործությանն անմիջականորեն մասնակից լինելու մեջ: Սակայն HRW-ն համարում է, որ այդ հանցագործությունների պատասխանատուն Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադն է:
Human Rights Watch-ը պնդում է, որ սիրիական իշխանությունների գործը պետք է հանձնվի միջազգային քրեական դատարան:








































