Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ առաջիկա օրերին Իրանը գործարկելու է «Իրանի խաղաղ միջուկային էներգետիկա» վեբ-կայքը։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ավազ Հեյդապուրը։
Վերջինիս խոսքերով՝ կառավարությունը տվել է այդ կայքի գործարկման թույլտվությունը, և որ կայքի գործարկման տեխնիկական փուլն ամբողջովին ավարտված է.
«Կայքի էջերում տեղադրվելու է իրանական խաղաղ միջուկային ծրագրի իրագործման, էներգետիկայի, գիտության ու բժշկության ոլորտներում ունեցած ձեռքբերումների վերաբերյալ տեղեկատվություն»։









































