Այսօր Իրաքում տեղի կունենա հանդիսավոր արարողություն՝ նվիրված երկրում ամերիկյան զորքերի տասնամյա ներկայության ավարտի հետ:
Իրաքում եղած 5500 ամերիկացի զինվորների մեծ մասն արդեն դուրս են եկել՝ երկրի անվտանգությունը հանձնելով Իրաքի իշխանություններին:
Երեկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, դիմելով հեռացող զինվորներին, նշել է, որ դա պատմական պահ է և գովաբանել է նրանց խիզախության և հմտության համար:
2003թ.-ից սկսված հակամարտությունից հետո Իրաքում զոհվել են 4500 ամերիկացի զինծառայող և տասնյակ հազարավոր իրաքցիներ:
Տարածաշրջանի հարցերով զբաղվող մասնագետները մտավախություն ունեն, որ ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո Իրաքում կուժեղանա հարևան Իրանի ազդեցությունը:








































