Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն այսօր երկօրյա պաշտոնական այցով մեկնում է Մեծ Բրիտանիա։ Այնտեղ Վաշաձեն հանդիպումներ է ունենալու իր բրիտանացի գործընկեր Վիլյամ Հեյգի հետ և Համայնքների պալատում։
Բացի այդ, այսօր Լոնդոնում տեղի են ունենալու վրաց-բրիտանական քաղաքական խորհրդակցություններ։ Դրանցում քննարկվելու են երկկողմանի հարաբերությունների և միջազգային կառույցներում համագործակցելու հարցերը։










































