Saturday, 27 06 2026
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները

Հայաստանից բարձր վարկային տոկոսադրույք ոչ մի տեղ չկա. Ց. Գևորգյան

«Առեքսիմբանկն առաջարկում է դպրոցական վարկեր: Խրվե՛ք մանկուց»: Այս վերջին սերնդի անեկդոտը «Առաջին լրատվական»-ին պատմեց Հայաստանի վաճառականների միության նախագահ Ցոլվարդ Գևորգյանը՝ մեր հարցին ի պատասխան, թե ՓՄՁ-ներին տրամադրվող վարկերի ոլորտում ի՞նչ փոփոխություններ կան:

«Անունը դրել ենք ACBA-CREDIT Agricol` Գյուղփոխօգնության բանկ: Փորձե՛ք ոտք դնել այնտեղ, 24%-ից ցածր չեն տալիս: Նույնը Պրոկրեդիտ բանկում է, 24% գյուղացիական վարկեր են տալիս, ճիշտ է՝ մինչև 2 մլն են տալիս, բայց մեկ է՝ 24%»,- ասաց Ց. Գևորգյանը՝ հավելելով, որ մնացած բանկերում էլ գրեթե նույն բանն է: ՓՄՁ զարգացման վարկային կազմակերպությունները 12-13%-ով են տալիս, սակայն, ըստ նրա, ընդհանրապես աշխարհի մասշտաբով, երևի Հայաստանից բարձր վարկային տոկոսադրույք ոչ մի տեղ չկա:

«Մարզերում բոլորը, բոլորը պարտք են բանկերին: Այդ պայմաններում բիզնես կաշխատի՞: Չի՛ աշխատի, երբե՛ք»,- ընդգծեց նա:

Ց. Գևորգյանի խոսքով, բոլոր դեպքերում ընդհանուր հաշվարկ անելիս բիզնեսի համար տոկսադրույքը 30%-ն անցնում է: Փաստորեն, ստացվում է, որ ապրանքը պետք է առնվազն նույնքան մարժայով վաճառվի, մինչդեռ հարևան սուպերմարկետը 4-5%-ով է ծախում, ու մանրերը չեն կարողանում մրցակցել: Ըստ միության նախագահի՝ այդ բոլորի պատճառը բանկերն են: Նա նշեց, որ ավելի շատ վարկեր վերցնում են խոշորները՝ իրենց ուզած տոկոսներով: «Ամեն բանկ, ում համար բացվել է, սպասարկում է այդ մարդու օբյեկտները, որոնք սնկերի նման աճում են, դրա համար էլ վարկավորման ընդհանուր ծավալներն ավելացել են: Բայց մտեք մարզեր, հարցրեք՝ ինչքա՞ն վարկ են վերցրել և ո՞վ: Եթե խորը ուսումնասիրություն արվի, կտեսնեք, որ 200-300 մլն դրամանոց վարկեր են, որոնք սպասարկում են խոշոր բիզնեսը: Բայց դրանցից պետությանն օգուտ չկա: Դրանք այն բիզնեսներն են, որոնք հարկ չեն մուծում, մի թուլափայ են գցում պետությանը, մնացածը՝ խժռում»,- փաստեց Ց. Գևորգյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում