Գազայում շարունակվում են ժողովրդական հանդիսությունները, որոնք նվիրված են ՀԱՄԱՍ-ի կազմավորման 24–ամյակին: Այս մասին հաղորդում է MIGnews.com կայքը:
Տոնակատարությանը նվիրված ցույցին մասնակցել են Գազայի հատվածի տասնյակ հազարավոր բնակիչներ:
ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից մեկը` Իսմայիլ Հանիյեն, ասել է. «Մենք նախապատվությունը տալիս ենք զինված պայքարին: Մենք կազատագրենք Պաղեստինը՝ գետից մինչև ծով: ՀԱՄԱՍ-ը կգլխավորի զինված պայքարն այնքան ժամանակ, մինչև որ Պաղեստինի սուրբ հողից կհեռանան բոլոր թշնամիները»:
ՀԱՄԱՍ-ի տվյալների համաձայն՝ Գազայում տեղի ունեցած տոնակատարությանը մասնակցել է 350 հազար մարդ:









































