Լոնդոնում մի կին դիմել է տեղի տաքսու վարորդին` խնդրելով իր շան հետևից գնալ Իսպանիա:
Ինչպես հայտնում է NewsLite-ը, Ջոն Ջապի խոսքերով, երբ նրան զանգահարել է իր մշտական հաճախորդներից մեկը, նա միանգամից չի ասել, որ անհրաժեշտ է ճամփորդություն կատարել մեկ այլ երկրիր: Կինը զրույցը սկսել է հարցից, թե արդյոք վարորդը իր մեքենայով տեղափոխում է շների: Երբ վարորդը պատասխանել է, որ պատրաստ է ընդունել պատվերը, կինը հարցրել է նրան՝ ի՞նչ կարժենա ուղևորությունը Մեծ Բրիտանիայից Իսպանիա և հակառակը, որը առաջացրել է վարորդի զարմանքը:
Երբ կինը վարորդին բացատրել է, որ նա պետք է շանը վերցնի Մադրիդից և տեղափոխի Լոնդոն, վարորդը համաձայնել է: Այս ամենից հետո չի հստակեցվում, թե որքան է կինը վճարել վարորդին:
Ջապը Իսպանիա է ուղևորվել լաստանավով` հասնելով մինչև Սանտանդեր: Այստեղից նա Մադրիդ է ուղևորվել մեքենայով, որտեղ պայմանավորված վայրից վերցրել է շանը և մեկնել Մեծ Բրիտանիա: Հետադարձ ճանապարհին, որը վարորդը որոշել է հաղթահարել մեքենայով, ծախսել է 16 ժամ: Արդյունքում շունը վերջապես գտել է իր տիրոջը:









































