Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ, Իրանում պետծառայողների կեսը «Բասիջ» (աշխարհազորային ուժեր) կազմակերպության անդամներ են։ Այս մասին այսօր հայտարարել է «Բասիջ»-ի ներկայացուցիչ, գեներալ Մուհամեդ Սիրաջը։
Վերջինիս խոսքերով, ներկայումս «Բասիջ»-ի անդամներ են հանդիսանում երկրի երկու միլիոն պետծառայողներից ավելի քան 1 միլիոնը. «Օրինակ՝ Թեհրանում կան 430,000 պետծառայողներ, որոնցից 208,000-ը «Բասիջ»-ի անդամներ են»։
Հիշեցնենք, որ «Բասիջ»-ը ստեղծվել է 1979 թվականին՝ իսլամական հեղափոխության առաջնորդ և պետության փաստացի ղեկավար այաթոլլա Խոմեյնիի հրամանով։ «Բասիջ»-ը ենթարկվոմ է Իսլամական հեղափոխության պահակազորին։









































