Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Ռազմական ճանապարհով ղարաբաղյան հակամարտության կարգավորումն անհնար է։ Հակամարտող կողմերը պետք է անհրաժեշտ ջանքեր գործադրեն ու նախաձեռնություններ ցուցաբերեն եզրափակիչ համաձայնության գալու համար։
Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին դժվար որոշումներ են սպասվում։ Նրանք պետք է աշխատանքներ տանեն իրենց հասարակության շրջանում՝ խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ պայմանավորվածության հանգելու հարցում։ Ես հավատում եմ, որ երկու երկրների նախագահները կարող են գալ համաձայնության»։









































