Իսպանական Լա լիգայի 16-րդ տուրի շրջանակներում կայացած «Ռեալ»-«Բարսելոնա» խաղում հյուրերը հաղթանակ տարան: Խաղից հետո կատալոնական ակումբի երկրպագուները նշում էին մի շարք ֆուտբոլիստների` Չավիի, Սանչեսի, Ֆաբրեգասի և այլոց անունները:
Սակայն կարծես մոռացվել էր Կառլես Պույոլը, ով ֆանտաստիկ ֆուտբոլ ցուցադրեց «Սանտյագո Բեռնաբեու»-ում և իր թիմի հաղթանակում հսկայական ներդրում ունեցավ: