Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ, Դամասկոսում գտնվող Իրանի դեսպանատունը հերքել է արտասահմանյան մի շարք լրատվամիջոցների կողմից շրջանառության մեջ դրված այն տեղեկատվությունը, որ Իրանը սիրիական ընդդիմության առաջնորդներին բանակցություններ վարելու համար հրավիրել է Թեհրան.
«Իրանը երբեք էլ մտադիր չի եղել բանակցել սիրիական ընդդիմության հետ։ Եթե անգամ Թեհրանը սկսի բանակցություններ վարել սիրիական ընդդիմության հետ, ապա դա տեղի կունենա պաշտոնական Դամասկոսի համաձայնության պարագայում»։
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ էլ բրիտանական The Daily Telegraph թերթն էր գրել, որ Իրանը մի շարք բանակցություններ է վարել սիրիական ընդդիմության ներկայացուցիչների հետ։











































