ԱՄՆ-ում Bank of America Merrill Lynch վերլուծաբանների՝ ներդնողների շրջանում անցկացրած դեկտեմբերյան հարցումները ցույց են տվել, որ նրանք անհանգստացած են հաջորդ տարում համաշխարհային տնտեսության ճակատագրով: Այս մասին հաղորդում է КорреспонденТ.net-ը:
Խոսքը վերաբերում է 255 կառավարողների, որոնք լիովին վերահսկում են 762 միլիարդ դոլար արժողությամբ ակտիվները:
Ներդրողների երկու երրորդը վստահ է, որ 2012 թվականին տնտեսության աճը զիջելու է վերջին տարիների միջին ցուցանիշներին: Նոյեմբերին տնտեսության աճի ցածր տեմպերին հավատում էր հարցվածների 52 տոկոսը:
Ներդրողները համաշխարհային տնտեսության վտանգը կապում են Եվրոպայում պարտաքային ճգնաժամի հետ: Հարցվածների գրեթե յուրաքանչյուր երկրորդը չի բացառում, որ ԵՄ 17 անդամ պետություններից մեկը կարող է լքել եվրոգոտին: Ներդնողները սպասում էին, որ 2012 թվականին եվրոն թուլանալու է համաշխարհային այլ արժույթների նկատմամբ:








































