Իսրայելական MIGnews գործակալությունը հաղորդում է, որ Իրանում ձերբակալություններ են կատարվել իսլամական հեղափոխության պահակազորի վերնախավում։ Ձերբակալվածները մեղադրվում են Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Խամենեիի դեմ մահափորձի մեջ: Գործակալությունը նշում է, որ ձերբակալվածների մեջ է այաթոլլայի որդին՝ Մոջթաբա Խամենեին:
Ըստ այս տեղեկության՝ հանցագործները որոշել են այաթոլլային հրավիրել Թեհրանի մոտ տեղակայված Մլարդ հրթիռային բազա և այնտեղ պայթեցնել: Պայթյունը բազայում իրականացվել է նախանշված օրը՝ նոյեմբերի 12-ին, սակայն Խամենեին հրաժարվել էր գալ: Պայթյունին զոհ է գնացել Իրանի հրթիռային ծրագրի ղեկավարը:
Խամենեիի դեմ մահափորձ իրականացվել է նաև նախկինում, որի պատճառով նրա աջ ձեռքը անշարժ է:










































