Թենիսի միջազգային ֆեդերացիան (ITF) չեխ Պետրա Կվիտովային շնորհեց 2011 թվականի լավագույն թենիսիստուհու կոչումը: Վերջին անգամ չեխիայի ներկայացուցիչներն այս բարձունքին հասել էին 21 տարի առաջ: 1990 թվականին լավագույնը ճանաչվեց Իվան Լենդլը:
Կվիտովան 2011 թվականի մրցաշրջանում նվաճեց WTA 6 տիտղոս, հաղթող ճանաչվեց Wimbeldon-ում և իր հավաքականի հետ նվաճեց Ֆեդերացիաների գավաթը:







































