Thursday, 11 06 2026
Գյումրիում կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ
12:30
Թրամփը Կոնգրեսի հանրապետականներին կոչ է արել 350 միլիարդ դոլար հատկացնել Պենտագոնին
«Զվարթնոց» օդանավակայանը մեզ այլևս չի հերիքում․ ավիացիոն ոլորտում մեծ փոփոխություններ են սպասվում
12:20
Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով
Որևէ գաղտնի օրակարգ չունենք․ կողքից մեզ հետևող ցանկացած աչք միայն օգուտ է բերելու․ Փաշինյան
12:10
Բահրեյնում Իրանի հարձակման հետևանքով երեխա է վիրավորվել
Ո՞ր կետում կարող էին միավորվել Կրեմլի, Հայաստանում նրա կրեատուրայի և Ադրբեջանի շահերը
Ռազմավարությունը սեպագիր արձանագրություն չէ, մենք պետք է այն ճկուն պահենք, որ զարգանա․ վարչապետ
11:50
2025-ին տեղահանվածների թիվը նվազել է, բայց երկարաժամկետ փախստականների ճգնաժամը շարունակվում է. UNHCR
Կրթություն, աշխատանք, բարեկեցություն․ պետությունն աջակցելու է այս առանցքով առաջնորդվող մարդուն
ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները
Շաբաթն ուրբաթից շուտ եկավ․ շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ աշխատանքն արդյունք է տալիս
11:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանին աջակցող ընկերությունների դեմ
Պետք է հաշվի առնենք՝ ընտրակաշառքի մեծ ծավալներն ավելացրել են և ավելացնելու են սպառումը․ Փաշինյան
Ընկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել է
11:10
ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում ամերիկյան կործանիչներ թիրախավորելու մասին
Չկա աշխարհում սերտիֆիկատ, որին մեր արտադրանքը չի համապատասխանում․ Պապոյան
Գեղադիրում անասնակեր է այրվել․ հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը
10:50
Հռոմի պապի օրհնությամբ բացվել է Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի նոր աշտարակը
Վերածննդի այգում կստեղծվի «Բեզոարյան այծ» թեմատիկ յուրահատուկ մանկական խաղահրապարակ
10:30
ԱՄՆ Կոնգրեսում երկկուսակցական բանաձև է ներկայացվել, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայ գերիներին
Լոռու մարզում երկու մոլորված քաղաքացի է հայտնաբերվել
10:10
Քուվեյթը հայտնել է օդային թիրախների ոչնչացման մասին
Ոչ բոլորն են հասկացել, որ հունիսի 7-ին Հայաստանը հաղթեց. սա հաղթանակ էր Կրեմլի նկատմամբ
09:50
ՌԴ նախագահի ներկայացուցիչը հայտնել է հունիսին ԱՄՆ նախագահի բանագնացների հետ հանդիպման մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևան-Բրյուսել հարաբերությունները կարող են նույնիսկ հետդարձ ունենալ, եթե չլինի ռուսական գործոնը
Իրաքի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
09:10
Կանադան մինչև 16 տարեկանների համար սոցիալական մեդիան արգելելու օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել
Ռուսաստանը Հայաստանի հետ «բազառից» առաջ բարձրացնում է խաղադրույքը

Պուտինյան Ռուսաստանն ավարտված է, և դրա ազդեցությունը լինելու է Հայաստանում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

– Պարոն Մանուչարյան, ՀԱԿ-ի երջին հանրահավաքից հետո շրջանառության մեջ մտած ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի կատարած քաղաքագիտական վերլուծության մեջ ռուսական ազդեցության տարրեր տեսնո՞ւմ եք:

– Անդադար կրկնվող մի ընդհանուր սխալ կա՝ մենք անդադար ինչ-որ փոքր հարցեր ենք գտնում, որով պետք է զբաղվենք, որովհետև ընդհանրապես փոքր խնդիրներ ունենք: Մեր նպատակն է իրար քաշքշելու միջոցով հայտնվել մի կարևոր տեղ, որտեղ կան առավելություններ, որտեղ դիրք և կապիտալ ձեռք կբերենք, մինչդեռ կյանքն այսօր խիստ ճգնաժամային ուղիով է գնում: Մենք լսել ենք համաշխարհային ճգնաժամի և դրա խորացման մասին, բայց կարծես մտածում ենք, թե Բարձրյալը հայերի համար հատուկ նախագիծ է ստեղծել, և այդ ճգնաժամը մեր կողքով են անցկացնելու: Բացարձակապես նման բան չկա, ավելին` մենք կարող ենք հայտնվել հենց ճգնաժամի կիզակետում, որովհետև և՛ մեր պատմությունն է դրա մասին վկայում, և՛ առկա փաստերը: Ինչ վերաբերում է ձեր հարցին, ապա պետք է նշեմ, որ այդ գործընթացների հետ կապված բոլոր դիտարկումները կտրուկ վերանայվել են մոտ մեկ շաբաթ առաջ, երբ Ռուսաստանում կատարվեց այն, ինչ որ կատարվեց: Երբ արդեն գոյություն չունի այն Ռուսաստանը, որի մասին մենք գիտեինք և դիտարկումներ էինք անում, հիմա ամբողջովին այլ վիճակ է առաջացել, և ես համոզված եմ, որ այնպիսի պետություններում, ինչպիսիք Միացյալ Նահանգներն են կամ եվրոպական առաջատար երկրները, ռուսական փոփոխությունների օրվանից սկսած աշխատում են ճգնաժամային շտաբներ, որոնք այդ իրավիճակի հետ կապված ամեն մի պահը վերլուծում և գնահատում են, որովհետև դա իրենց ազգային անվտանգության համար խոշորագույն մարտահրավեր է, որը կարող է վերածվել Աստված գիտե ինչի:

– Իսկ, այդուամենայնիվ, Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունն ինչպե՞ս եք գնահատում:

– Դա նույնը կլիներ, եթե ես գնահատեի հարևան խանութի հավաքարարի խանութը չավլելու պատճառով առաջացած ճնաժամային իրավիճակը, քանզի այսօր բոլոր գնահատականներն ու վերլուծությունները այդ կարգավիճակն ունեն: Նման հարցեր քննարկելով մենք զբաղվելու ենք խաբեությամբ՝ մոլորեցնելով մարդկանց, թե այդ գործընթացների մեջ այսօր հարց կա: Այսօր այդպիսի հարցեր ընդհանրապես գոյություն չունեն, քանզի մենք ճգնաժամային իրավիճակում ենք, և այդ ճգնաժամը կտրուկ սրվել է:

– Այսինքն, Ձեր կարծիքով, այդ գործընթացները շրջանառության մեջ են դրվում ժողովրդին իրական խնդրից շեղելու համար:

– Ես կարծում եմ, որ իրենք էլ են շեղված իրական խնդրից, ու եթե հենց նրանք մոլորված չլինեին, ես նրանց խաբեբա կանվանեի, բայց առաջինը, ում նրանք խաբում են, հենց իրենք են: Իրենք մտածում են, որ էս աշխարհի կռիվը նույնն է՝ շատ դիզել, ու ամեն մեկը զբաղված է դրանով: Քրիստոնեական երկիր ենք, Կաթողիկոսը վաղուց կացինը ձեռքը վերցրած պիտի գնար կտրեր բոլոր նրանց ձեռքերը, ում աջ ձեռքը գիտի ձախն ինչ է անում: Այսինքն` մի բան անելիս պետք է անպես անել, որ դրա շուրջ աղմուկ-աղաղակ չլինի, բայց մեր եկեղեցին կարող է ուղղակի ողջունել անգամ ժուլիկությունը: Ես ի նկատի ունեմ այն ամենը, որ այսօր աջ ու ձախ մարդկանց բաժանում կամ նվիրում են, և մարդիկ էլ այդ բաժանողի ձեռքերը համբուրելով ման են գալիս, մեր եկեղեցին էլ օրհնանքներ է ուղարկում այդ ուղղությամբ:

– Իսկ ի՞նչ ազդեցություն կունենան մեզանում Ռուսաստանում կատարվող փոփոխությունները:

– Ռուսաստանն այստեղ տարածաշրջանային բալանսի կարևորագույն բաղկացուցիչ մասն է, և այդ բալանսը կարող է փոխվել ամենաֆանտաստիկ ձևով և մեզ համար ունենալ ամենածանր հետևանքներ: Երկրորդ՝ Ռուսաստանը մեր անվտանգության համակարգի բաղկացուցիչ մասն է՝ սկսած տարրական հարցերից: Մեր հակաօդային պաշտպանությունը ռուսական տիեզերական վերահսկման և կառավարման համակարգի հետ համակցված է, և պարզ չէ, թե ինչ կարող է լինել այդ համակարգի հետ ռուսական փոփոխություններից հետո: Երրորդ՝ մեր տնտեսության հիմնական մասը Ռուսաստանից ուղարկված տրանսֆերտներն են. հսկայական քանակով մարդիկ ապրում են այնտեղ և այնտեղից ուղարկված գումարներով պահում իրենց բարեկամներին: Պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե նրանք ոչ միայն չկարողանան գումար ուղարկել Հայաստան, այլև հայերի արտահոսք սկսվի Ռուսաստանից: Չորրորդ` որը կապված է ձեր առաջին հարցի հետ. պետք է ուրախացնեմ քաղաքականություն կոչվող մեր կառնավալի մասնակիցներին: Կառնավալում երկու խեղկատակ է լինում՝ արքան և եպիսկոպոսը. ահա մենք էլ, պահպանելով այդ կառնավալի սկզբունքները, ներկայանում ենք մեր արքաներով և եպիսկոպոսներով: Մենք սպասում էինք, թե Ռուսաստանը կմիջամտի այդ կառնավալին այս կամ այն ձևով, բայց այժմ ձևերը կարող են էապես փոխվել: Մասնավորապես Ռուսաստանի ընտրական գործընթացը ծանր իրավիճակների համար ունի մշակած մի սցենար. երբ ծանր է լինում, նրանք աշխատում են դա համակցել մի որևէ պատերազմի հետ: 1998-ին Չեչնիայի պատերազմի աղմուկի ներքո ռուսական թատերաբեմ դուրս եկավ Պուտինը: Այսօր կարծես թե պատերազմներ չկան, բայց կա կոշտ պայքար դիրքերի համար հետխորհրդային տարբեր տարածքներում, և բախման համար շատ հարմար տարածք կարող ընտրվել Հայաստանը: Դա չի նշանակում, որ բախումը պարտադիր պետք է լինի պատերազմական, բացարձակապես, ներքին թատերաբեմը ևս կարող է օգտագործվել դրա համար: Պուտինն արդեն հայտարարել է, թե ինչ մեծ դեր է խաղում Միացյալ Նահանգները ոչ միայն ռուսական բեմում, այլ նաև Ռուսաստանի համար կենսական այլ տարածքներում: Եվ եթե այդպիսի սցենար ընտրվեց, այս բոլոր խաղացողները իրենց սցենարները թևերի տակ դրած պետք է որոնեն, թե ուր պետք է վազեն և ինչ պետք է անեն, քանզի ամեն ինչ փոխվում է:

– Իսկ ինչպիսի՞ն պետք է լինեն մեր քայլերը ներկայիս իրավիճակում:

– Մենք սրընթաց, անհապաղ պետք է անցնենք ճգնաժամային կառավարման համակարգի: Ես այդ համակարգում չեմ բացառում իշխանության մասնակցությունը, սակայն իշխանությունն այսօրվա աշխարհում ամենախոցելի, ամենակախյալ, ամենավերահսկվող համակարգն է և ճգնաժամային կառավարման ֆունկցիան, իմ պատկերացմամբ, շատ ավելի լայն ոլորտում պետք է կատարվի՝ այն բոլոր ուժերը, որոնք ունակ են մտածել, հասկանալ, տեսնել և ինչ-որ գործընթացներ կազմակերպել, պետք է անցնեն այդ գործին:

– Իսկ այդ գլոբալ փոփոխություններից բացի, Ռուսաստանում իշխանական փոփոխությունները ինչպե՞ս կազդեն մեր ներկայիս իշխանությունների դիրքի վրա:

– Հայաստանի համար պրոբլեմային վիճակը ստեղծվում է անկախ նրանից, թե Ռուսաստանում իշխանությունը կփոխվի, թե ոչ: Այն, ինչ մենք համարում էինք պուտինյան Ռուսաստան` ավարտված է, բայց դա չի նշանակում, որ ոչ մի տարբերակով Պուտինը չի կարող գալ իշխանության: Պուտինը կարող է մնալ, բայց արդեն այն Ռուսաստանը չի լինելու: Այդ Ռուսաստանը, որ եղել է, ավարտվում է, ինչն էլ հսկայական ազդեցություն է ունենալու ամբողջ մոլորակի վրա, այդ թվում` նաև Հայաստանի վրա, և այստեղ այս կամ այն իշխանության հարցն այդքան էլ էական չէ: Որ ռուսաստանյան փոփոխությունները շատ բան են փոխելու` ակնհայտ է, իսկ թե ինչ տեսք կունենան այդ փոփոխությունները՝ դժվար է ասել:

– Վերադառնալով ներքաղաքական խնդիրներին՝ ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները կրկին ամենաքննարկվող թեմաներից են, և այօր արդեն հարց է առաջացել` կկարողանա՞ արդյոք Սերժ Սարգսյանը միասնական ցուցակ պարտադրել Գագիկ Ծառուկյանին: Ձեր կարծիքով` միասնական ցուցակի շուրջ քննարկումները իմիտացիա՞ է, թե՞ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև, այդուամենայնիվ, խնդիր կա:

– Մինչ անընդհատ թմբկահարում են այս չնչին հարցերը, մեզանում առկա է մեկ այլ լուրջ պրոբլեմ՝ պարենային հարցը: Այս իրավիճակում մենք պետք է աշխատենք այն ուղղությամբ, որ կարողանանք նվազագույն մակարդակում գոնե ինքներս մեզ պահպանենք: Լավ կլիներ, որ այդ ՀՀԿ-ԲՀԿ, կամ ՄԿԿ-ՍԿԿ-ն միասին ստեղծեին ճգնաժամին դիմակայելու միասնական մարմինը և այն բոլոր գումարները, որ հիմա ներդնում են ժողովրդի աչքին թոզ փչելու, հրմշտելով իրարից առաջ անցնելու գործում, փորձեին ներդնել գյուղատնտեսական ծրագրերի մեջ, քանզի հսկայական տարածքներ հիմա չեն ցանվում, և արդեն այս գարնանը մեզ պետք է դրանք ցանել: Դա կլինի առաջին քայլը, երբ նրանք այս պառակտված վիճակում ոչ թե կմտածեն ամենքն իրենը պոկելու և փախչելու մասին, այլ կգործեն ընդհանուր փրկության օգտին: Հակառակ դեպքում, ես կարող եմ հստակ ասել՝ եթե սկսվեց կործանման պրոցեսը, անկախ նրանից մարդկանց ճակատին ՀՀԿ է գրած, թե ՄԿԿ, բոլորը հայտնվելու են նույն տեղում: Խորտակվող «Տիտանիկի» վրա կազինո խաղալն այնքան էլ իմաստուն քայլ չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում