Ավստրալիայի պաշտպանության նախարարությունը 12 նոր սուզանավերի մշակման և մատակարարման մրցույթ է հայտարարել: Ինչպես հայտնում է Defense News-ը, մրցույթին մասնակցելու հրավեր են ստացել ֆրանսիական DCNS, իսպանական Navantia և գերմանական HDW ընկերությունները: Յուրաքանչյուր ընկերություն պետք է Ավստրալիային առաջարկի նոր սուզանավերի նախագիծ: Նախագծի մոտավոր տևողությունը 30 տարի է:
Նախագծի կոնկրետ պարամետրերը դեռ հստակված չեն: Ավստրալիայի զինված ուժերի նյութական ապահովության նախարար Ջեյսոն Քլերի խոսքերով՝ նախագծի իրականացման համար ներգրավվել են հարյուրավոր ընկերություններ, և այն հնարավորություն է տալու ստեղծելու հազարավոր աշխատատեղեր:
Ներկայումս Ավստրալայի ռազմածովային ուժերը կազմված են «Քոլինզ» տեսակի վեց դիզելային-էլեկտրոնային սուզանավերից: Դրանք գործածության մեջ են մտել 1996-2003 թվականների ընթացքում: Սպասվում է, որ սուզանավերը Ավստրալիայի ռազմածովային ուժերի կազմում մնալու են մինչև 2020 թվականը: Ավելի վաղ հայտնել էին, որ նոր սուզանավերը «Քոլինզ» տեսակի նավերին փոխարինելու են 2025 թվականին և ծառայելու են մինչև 2070 թվականը:
2009 թվականից Ավստրալաիյում գործում է սպառազինության լայնածավալ ծրագիրը, որի ֆինանասավորման ծավալը կազմում է 70 միլարդ դոլար: Այդ միջոցներն ուղղվելու են 20 տարվա ընթացքում ցամաքային, ռազմածովային և ռազմաօդային ուժերի համար նոր տեխնոլոգիաների ստեղծման և գնման համար:









































