Հոնգկոնգը աշխարհի ամենազարգացած ֆինանսական շուկան է: Այս մասին ասվում է համաշխարհային տնտեսական ֆորումի հաշվետվության մեջ: Ինչպես հաղորդում է BBC-ն, հետազոտությունների պատմության մեջ առաջին անգամ առաջին տեղը չեն զբաղեցրել ոչ ԱՄՆ-ը, ոչ Մեծ Բրիտանիան:
Հաշվետվության համաձայն՝ ԱՄՆ-ը զբաղեցրել է երկրորդ տեղը, քանի որ այս երկրում ֆինանսական կայունությունը վերլուծաբաններին դեռևս անհանգստեության տեղիք է տալիս:
Ֆինանսական կայունության ինդեքսը ներառում է 60 համաշխարհային ֆինանսական շուկաների վերլուծություն:









































