CNN Türk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) նախագահ Ջեմիլ Չիչեքը նամակ է գրել իր ֆրանսիացի գործընկեր Բեռնարդ Ակոյերին։
Նամակում Չիչեքն անհանգստություն է հայտնել Ֆրանսիայի խորհրդարանի օրակարգում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդգրկման կապակցությամբ. «Խորհրդարանականները «չպետք» է զբաղվեն պատմություն գրելով։ Այդ հարցը «պետք» է թղնել պատմաբաններին»։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը դիտարկելու է դեկտեմբերի 22-ին։






































