Աշխարհահռչակ հայազգի երգիչ Շառլ Ազնավուրը, պատասխանելով «Արմենպրես» գործակալության հարցին, հերքել է իրեն վերագրվող` Հայաստանում տեղի ունեցող ներքին ցեղասպանության մասին ռուսական լրատվամիջոցներում տարածված լուրը:
Այդտեղ երգիչը Հայաստանում տեղի ունեցող վիճակի ամբողջ պատասխանատվությունը դրել էր մեր երկրի իշխանությունների վրա:
Շանսոնիեն պատասխանել է. «Ես երբեք նման բան չեմ ասել, կարծում եմ դա թարգմանության սխալ է»: