Շվեյցարիայում երեք ինժեների, որոնք զբաղվում էին ցենտրիֆուգ համակարգերի մշակմամբ, մեղադրանք է ներկայացվել Աբդուլ Կադիր Խանի խմբավորման հետ կապեր ունենալու համար, որը գաղտնի միջուկային տեխնոլոգիաներ էր վաճառում Հյուսիսային Կորեային, Իրանին և Լիբիային: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Աբդուլ Կադիր Խանը հայտնի է նրանով, որ ատոմային ռումբ է ստեղծել Պակիստանի համար:
Դատախազության ներկայացուցիչների խոսքերով՝ մեղադրյալներն ամբողջությամբ ընդունել են մեղքը, այդ թվում՝ խարդախության և անօրինական ստացած գումարների օրինականացման մեղադրանքները:
Երկու տասնմայակ շարունակ Խանի խմբավորումը զբաղվում էր միջուկային նյութերի, սարքավորումների և գաղտնի նյութերի մաքսանենգությամբ: 2004 թվականին Աբդուլ Կադիր Խանը ձերբակալվել էր:










































