Եվրոպական վիճակագրական գործակալությունը հրապարակել է զեկույց, ըստ որի՝ ԵՄ ամենաբարձր կենսամակարդակ ունեցող երկրների վարկանիշային աղյուսակում առաջին տեղը զբաղեցնում է Լյուքսեմբուրգը: Նրան հաջորդում են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Նիդերլանդները և Ավստրիան:
Ինչպես հաղորդում է բրիտանական The Telegraph պարբերականը, Լյուքսեմբուրգում կենսամակարդակը ԵՄ միջին ցուցանիշից 50 տոկոսով ավելի բարձր է: ՄԵծ Բրիտանիայում այդ ցուցիչը 21 տոկոս է:
Վարկանիշային աղյուսակ կազմելիս, որպես գլխավոր չափանիշ, ընդունվել է բնակչության ծախսերի մակարդակը և անհատական սպառումը՝ ներառյալ բոլոր ապրանքները և ծառայությունները , որոնցից օգտվում են քաղաքացիները՝ անկախ այն բանից՝ իրենք են դրա համար վճարում, թե պետությունը:
Նման ձևով Մեծ Բրիտանիան երկրորդ տեղը զբաղեցրել է այն բանի հաշվին, որ սոցիալական ծառայությունները՝ առողջապահությունը և կրթությունը, հիմնականում վճարում է հենց պետությունը:









































