Thursday, 04 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Ներքին կյանքը` աշխարհաքաղաքականության պատանդ

Անցնող 2011 թվականն իսկապես հակասական էր, և ամփոփելով տարին` դժվար է մատնանշել մի իրողություն, մի երևույթ, որի կապակցությամբ հնարավոր լինի աներկբա ասել, որ այս կամ այն փաստը, կամ իրադարձությունը ձեռքբերում էր երկրի համար կամ կորուստ:

Այդ տեսանկյունից 2011 թվականը կարելի է որակել անորոշության տարի: Բանն այն է, որ անցնող տարվա ընթացքում որևէ մի գործընթաց այդպես էլ իր տրամաբանական ավարտին չհասավ: Նույնիսկ փուլային ավարտ այդպես էլ տեղի չունեցավ: Օրինակ` երկխոսությունը ծավալվեց, դինամիկ զարգացավ, հասավ կարծես թե մի բարձր կետի ու ընդհատվեց: Արդյունքում երկխոսություն կոչված գործընթացից իշխանությունը ստացավ առավելագույնը, իսկ ընդդիմությունը կրեց իր գոյության պատմության մեջ ամենամեծ կորուստը:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում էլ իրադարձությունները կարծես թե ինտենսիվ զարգացում էին ապրում, հատկապես ամռանը՝ Կազանի հանդիպման նախօրեին: Կարծես թե ամեն ինչ գնում էր դեպի համաձայնագրի ստորագրման, բայց գործընթացը կրկին «կախվեց», և հայտնի չէ, թե «վերաբեռնումը» երբ է տեղի ունենալու ու դրանից հետո ինչպես է աշխատելու այն:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացների առումով անել նույնիսկ վատթարագույն կանխատեսումներ, բայց փաստը մեկն է` այդ գործընթացները որևէ հանգուցային և տրամաբանական կետի 20011թ. ընթացքում չհասան, ու այժմ մենք ընդամենը ստիպված ենք ենթադրել, թե ինչ կլինի դրանց հարցում հաջորդ տարի: Իսկ քանի որ 20011թ. Հայաստանի ներքաղաքական կյանքում զարգացումներն ու տրամադրությունները, տրամադրվածություններն ու հաշվարկները հիմնական սուբյեկտների, այդ թվում և հիմնական ու թերևս միակ ընդդիմության մոտ ձևավորվում և կառուցվում էին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացների տրամաբանությանը հետևելով, ապա կարող ենք ասել, որ Հայաստանում էլ ներքաղաքական զարգացումները, ներքին հասարակական-քաղաքական գործընթացները, եթե դրանք կային, նույնպես մնացին որոշակի կիսատության կամ անորոշության մի հանգրվանում, ինչպես արտաքին այն գործընթացները, որոնցով որ պայմանավորվում էր կյանքը ներսում:

Այսինքն` եթե այդ կյանքը պայմանավորված է ղարաբաղյան գործընթացի զարգացումներով, ապա եթե դրանք անորոշության կամ անիմանալի կարգավիճակի պայմաններում փոխանցվում են 2012 թվական, ապա նույն կերպ և նույն կարգավիճակով 2012 թվական են փոխանցվում ներքին զարգացումները: Իսկ եթե դրան գումարենք այն կարծես թե անհերքելի փաստը, որ արտաքին զարգացումների մեջ ոտքով ու գլխով խրված իշխանությունը դրանցում չունի քիչ թե շատ ինքնուրույնության բավարար որևէ աստիճան, ինչը կարծես թե ապացուցվել է բազմիցս, ապա ակնհայտորեն ստացվում է, որ 2012 թվականից առաջ թե՛ իշխանությունը, թե՛ քաղաքական դաշտը, ըստ էության, չեն պատկերացնում իրենց անելիքը, չեն պատկերացնում, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները Հայաստանում գալիք ընտրական տարվա ընթացքում:

Ամեն ինչ շատ ու շատ պարզ է, ու բավական մտահոգիչ` Հայաստանի ներքին կյանքը գրեթե կատարելապես դարձել է աշխարհաքաղաքական իրողությունների պատանդ: Եթե իշխանությունը արտաքին հարթության վրա լեգիտիմության փոխհատուցում որոնելով տրվել է արտաքին գործընթացներին, չունենալով դրանց վրա գոնե իր մասով ազդելու հնարավորություն, իսկ ներքին կյանքում էլ քաղաքականության հիմնական սուբյեկտները իրենց գործողությունները և հաշվարկները պայմանավորել են արտաքին գործընթացների դինամիկայով, ապա ստացվում է, որ Հայաստանում երկրի ներքին քաղաքական կյանքը հայտնվել է աշխարհաքաղաքական գործընթացների պատանդի կարգավիճակում և պայմանավորված է այդ գործընթացների տրամաբանությունից ու զարգացումից, որոնց վրա Հայաստանը ներկայացնող որևէ սուբյեկտ ունակ չէ ազդել:

Տխուր է, մտահոգիչ, բայց կարծես թե փաստ, որի հետ պետք է հաշվի նստել, գոնե հետագայի համար ճիշտ հետևություններ և եզրակացություններ անելու համար: Իսկ դրանք կարող են լինել հետևյալը. ինչ սուբյեկտ էլ որ լինի, խնդիրը կամ արտաքին քաղաքական գործընթացներում ազդեցիկ, գոնե մեր մասով ազդեցիկ գործոն դառնալն է, կամ էլ ներքին կյանքը այդ գործընթացների պատանդի վիճակից հանելը և ներքին զարգացումները ոչ թե աշխարհաքաղաքական կենտրոնների, այլ Հայաստանի հասարակության պահանջներից ու շահից բխեցնելը: Հայաստանը համակած անորոշության լաբիրինթոսից դուրս գալու և ինքներս մեր ճակատագրի գոնե մի մասի տերը դառնալու այլ տարբերակ կարծես թե չկա, քանի որ այլ տարբերակը պարզապես վիճակախաղն է, երբ հայտնի չէ` մեզ համար դրսում լավ, թե վատ բան կորոշեն, կամ դրսի որոշումները մեզ հմար լավ, թե վատ անդրադարձ կարող են ունենալ: Եվ այդ մեզն էլ փաստացի շատ հարաբերական հասկացություն է, որովհետև Հայաստանում իշխանությունն ունի իր պատկերացումը դրա մասին, հասարակությունը` իր, քաղաքական դաշտի սուբյեկտները` իրենց պատկերացումը:

Այդ պատկերացումների ներդաշնակության և համընկնման առումով էլ աստիճանաբար սկսել է գերիշխել անորոշությունը, ու եթե մեկ-երկու տարի առաջ թվում էր, թե գոնե այդ հարցում արդեն զուլալություն է և ոչ մի անհայտ կամ կեղծ մարգարե չի մնացել, ապա այժմ դաշտը կրկին լղոզվածության ռեժիմում է: Եվ խնդիրն այն է, որ եթե մեկ-երկու տարի առաջ այդ հարցը լուծվեց Հայաստանում, ապա ներկայումս նաև դրա բանալին է հայտնվել արտաքին հարթության վրա: Որքան էլ զավեշտալի է հնչում, բայց թերևս մնացել է միայն Նոր տարին, որ Հայաստանում դիմավորվում է ինքնաբերաբար, անկախ արտաքին զարգացումներից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում