Բրիտանացի վարչապետ Դևիդ Քեմերոնը մերժել է քննադական արտահայտությունները, որոնք արվել էին Լոնդոնի հասցեին՝ Եվրահանձնաժողովի ղեկավար Խոսե Մանուել Բարոզուի կողմից: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Բարոզուն հայտարարել էր, որ ֆինանսական երաշխիքների պահանջները, որոնք դրվել էին Մեծ Բրիտանիայի կողմից, վտանգ են ներկայացնում եվրոպական շուկայի համար:
Ըստ Քեմերոնի ներկայացուցչի՝ վարչապետը ձգտում է եվրոգոտում հասնել խաղի միասնական կանոնների, այլ ոչ թե Լոնդոնի կողմից զիջումների:
Եվրախորհրդարանի որոշ անդամներ մեղադրել են Բրիտանիային եսասիրության մեջ: Պատգամավորներից մեկը հայտարարել է, որ չի հասկանում, թե ինչու Եվրոպան պետք է Բրիտանիային մի քանի միլիարդ զիջի։








































