Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը երեքշաբթի օրը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին անհապաղ դիմել գործողությունների՝ կապված Սիրիայում շարունակվող արյունահեղության հետ: Այս մասին հաղորդում է France-Press-ը:
«Ես հույս ունեմ, որ Անվտանգության խորհուրդը միջոցներ կձեռնարկի: Նրա բոլոր անդամները պետք է կատարեն իրենց պարտականությունները, քանի որ իրավիճակը Սիրիայում այնպիսին է, որ պետք չէ հապաղել»,-հայտարարել է Էշթոնը` ելույթ ունենալով Եվրախորհրդարանում:
Հիշեցնենք, որ Սիրիայում արդեն 9 ամիս է՝ շարունակվում են հակակառավարական ելույթները, որոնք մարտին սկսվել են երկրի հարավում` Դերաա քաղաքում, իսկ հետո տարածվել մյուս քաղաքներում:








































