ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը չի հաստատել ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրություններն այն մասին, որ Բրյուսելում դեկտեմբերի 14-15–ը կայանալիք Ռուսաստան-ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում պլանավորված է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հանդիպումը:
Ռուսաստան–ԵՄ հանդիպումը կսկվսի չորեքշաբթի երեկոյան, հաջորդ օրն առավոտյան տեղի կունենա նիստ: Օրակարգը բաժանված է երեք մասի, առաջինն իր մեջ ներառում է գլոբալ խնդիրները, երկրորդը` ընթացիկ միջազգային հարաբերությունների ասպեկտները, երրորդը` ՌԴ-ի և ԵՄ-ի երկկողմ հարաբերությունները:









































