Thursday, 25 06 2026
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞
14:50
Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Ուրսուլա դեռ Լայենի և Մարթա Կոսի հետ Երևանում․ վարչապետի պարզաբանումը
14:30
Դիաս Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար
Եթե հարցերն արագ չկարգավորենք, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու է անխուսափելի․ վարչապետ
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Մարդիկ կունենան հնարավորություն ֆինանսավորել ԶԼՄ-ներին, կուսակցություններին և ՀԿ-ներին․ վարչապետ
13:50
ԱՄՆ-ն 25 միլիոն դոլար կներդնի Փոթիի նավահանգստի ընդլայնման համար
ՀՀ-ի և Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան է դրել կալուգացի օլիգարխը, ոչ թե ես
13:30
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
«Ես քեզ եմ տալիս, դու քու ձեռով կանես ինչ անում ես»․ ընտրակաշառքի նոր դեպքեր՝ ԲՀԿ-ում․ ՀԿԿ
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 290-ը
Հայաստանում բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանն ավարտվում է․ Փաշինյան
Երևանում և Արմավիրի մարզում քամին տապալել է ծառեր

Մարտի 1-ի իրադարձությունների բացահայտման ուղղությամբ նոր զեկույցից սպասելիքներ չկան. Ա. Հովհաննիսյան

Մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, չի կարծում, որ այս շաբաթ ներկայացվելիք, 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների բացահայտման ուղղությամբ շուրջ 4 տարի ընթացող աշխատանքների մասին զեկույցը իր մեջ լուրջ գնահատականներ կպարունակի: Նման տեսակետ նա հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:

«Երեկ դիտում էի դատախազ Կորյուն Փիլոյանի հարցազրույցը: Ինձ թվում է՝ զեկույցի գլխավոր հեղինակը նա է: Իր խոսելուց համենայնդեպս հասկացա, որ այդ զեկույցում սպանությունների բացահայտման հետ կապված որևէ բացահայտում չկա: Այդ զեկույցի միակ նպատակը զոհերի ծնողների ուշադրությունը շեղելն է:

Փիլոյանի խոսքից հասկացա, որ այս անգամ անպայման ուզում են զոհերին վարկաբեկած լինեն՝ շեշտելով, որ զոհվել են ոչ թե խաղաղ ցույցի, այլ անկարգությունների մասնակիցներ: Նրա այդ բառերից զգացի, որ միջանկյալ այդ զեկույցից սպասելիքներ ընդհանրապես չպետք է ունենալ: Ուղղակի սպասում ենք զեկույցը հրապարակվի, որպեսզի բողոքով մի քանի տեղ դիմենք: Կհանդիպենք ՄԻՊ Կարեն Անդրեասյանին, «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նոր ղեկավարին, նամակներ կհղենք եվրոպական կառույցներին: Մի խոսքով, սպասվելիք զեկույցից ոչ մի ակնկալիքներ էլ չունենք:

Կորյուն Փիլոյանն այնպիսի բացահայտումներ արեց, որոնք մեզ համար նորություն էին: Օրինակ՝ կոնկրետ այն, որ Եվրախորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգն իրեն ասել է, որ ինչ-որ փորձագետ են հրավիրել, որը չի կարողացել «Չերյոմուխա»-ն նույնականացնել, իսկ մեզ հետ հանդիպման ժամանակ ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտն ասել էր, որ իրենց մոտ համապատասխան մասնագետներ կան, ուղղակի Հայաստանը պետք է կամք ունենա, որ այդ հարցով դիմի իրենց: Հիմա արդեն ուրիշ բան են ասում:

Փիլոյանի երեկվա ելույթը մեզ համար շատ անսպասելի, մերժելի ելույթ էր, դրա համար էլ զեկույցից ոչ մի սպասելիք էլ չունենք»,- ամփոփեց Ալլա Հովհաննիսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում